Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին

1 րոպեի ընթերցում

Վենեսուելայում փրկարարները փլուզված նկուղից դուրս են բերել 43-ամյա անվտանգության աշխատակցի, որն ութ օր մնացել էր Լա Գուայրա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի փլատակներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը՝ նշելով, որ այս գործողությունը հույս է արթնացնում որոնողափրկարարական թիմերի մոտ, որ դեռ հնարավոր է մարդկանց ողջ դուրս բերել փլատակներից:

Էռնան Ալբերտո Խիլ Ֆլորեսն աշխատում էր գիշերային հերթափոխով և երկրաշարժի պահին իր փոքրիկ անվտանգության խցիկում է եղել: Կոստա Ռիկայի կարմիր խաչի հատուկ խումբը նրա հետ կապ է հաստատել հունիսի 28-ին՝ երկրաշարժից չորս օր հետո:

Ֆլորեսը խնդրել էր իր կնոջը չասել, որ ողջ է մնացել, քանի որ մտավախություն ուներ, որ իրեն չեն կարողանա դուրս բերել:

Վենեսուելայում ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի: Ավելի քան 11 000 մարդ վիրավորվել է: Ըստ Ազգային ժողովի նախագահի՝ վենեսուելացի և օտարերկրյա փրկարարներն ու կամավորները փլատակներից դուրս են բերել գրեթե 6500 մարդու:

7,2 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերը տեղի են ունեցել հունիսի 24-ին՝ գրեթե 40 վայրկյան տարբերությամբ: Դրանց հաջորդել է 780-ից ավելի հետցնցում:

Հայերեն

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել