Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ

2 րոպեի ընթերցում

Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը պետք է համընթաց քայլի փոփոխվող պայմաններին՝ միաժամանակ պահպանելով իր ձեռքբերումները։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua լրատվական գործակալությունը, այս մասին հուլիսի 1-ին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՝ կուսակցության հիմնադրման 105-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

«Չինաստանի զարգացումն այժմ գտնվում է մի փուլում, որտեղ միաժամանակ գոյություն ունեն ռազմավարական հնարավորություններ, ռիսկերն ու մարտահրավերներ», - շուրջ 40 րոպե տևողությամբ իր ելույթի ժամանակ ասել է Սին՝ ընդգծելով, որ կուսակցությունը պետք է ավելի լավ համակարգի իր աշխատանքը՝ ներքին և միջազգային խնդիրներին դիմակայելու համար։

1921 թվականին ընդամենը մի քանի տասնյակ հեղափոխականների կողմից հիմնադրված կուսակցությունն այսօր հայտարարում է, որ ունի ավելի քան 100 միլիոն անդամ՝ Չինաստանի բնակչության շուրջ 7,2 տոկոսը։

Պետական Xinhua լրատվական գործակալության խմբագրականում նշվում է, որ կուսակցության նպատակն է դառնալ աշխարհի «ամենահզոր քաղաքական կուսակցությունը»՝ ներկայիս «ամենամեծ քաղաքական կուսակցության» փոխարեն։

Սի Ծինփինը կոչ է արել կուսակցության անդամներին պայքարել այն երևույթների դեմ, որոնք վնասում են կուսակցության «մաքրությանը և առաջընթացին», ինչպես նաև «բոլոր վիրուսների դեմ, որոնք քայքայում են կուսակցության առողջ մարմինը»։

Հայերեն Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել