Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Հորմուզի նեղուցում լարվածության սրումը կանխելու համար հատուկ կապուղի է ստեղծվել, և այն արդեն գործում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մոհամմեդ ալ-Անսարիին։

«Ստեղծվել է կապուղի այդ նպատակների (խմբ.՝  հակամարտությունների կանխման) համար, որն օգտագործվել է վերջին մի քանի օրերին տեղի ունեցած էսկալացիայի զսպման համար…. Այդ կապուղին ստեղծված է և գործում է», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հակամարտությունների լուծման մեխանիզմների վերաբերյալ հարցին։

Դիվանագետը տեխնիկական մանրամասներ չի հայտնել այդ կապուղու աշխատանքի վերաբերյալ։

Կատարի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը  նաև հայտնել է, որ Դոհան գործընկերների հետ քննարկում է տարածաշրջանային երկխոսություն անցկացնելու հնարավորությունը Թեհրանի մասնակցությամբ։

«Մենք աշխատում ենք մեր տարածաշրջանային գործընկերների հետ՝ քննարկելով, թե ինչպես հասնենք այն պահին, երբ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Իրանի համար նպատակահարմար կլինի նստել բանակցությունների սեղանի շուրջ և բացահայտ քննարկել իրենց մտահոգությունները», - ասել է ալ-Անսարին։

Նա նաև հայտարարել է, որ ամերիկա-իրանական անուղղակի բանակցությունների կողմերն առայժմ առաջընթացի չեն հասել 6 միլիարդ դոլարի իրանական ակտիվների ապասառեցման հարցում:

Իրան

ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը