ՀՀ վարչապետի համոզմամբ՝ առաջիկայում ՌԴ նախագահի հետ հանդիպում կլինի
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում կլինի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նման համոզմունք է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Նախատեսված հանդիպում չի եղել։ Առաջիկայում կլինի հանդիպում, համոզված եմ»,-ասել է նա։
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների սահմանափակումների խնդիրը կքննարկի նաև ՌԴ վարչապետի հետ՝ ընթացիկ տարվա օգոստոսին նախատեսվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում։