Քաղաքականություն

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

1 րոպեի ընթերցում

Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար

Մոսկվան Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չի ստացել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ռուսական RTVI-ն տված հարցազրույցում՝ անդրադառնալով Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ բազայի դուրսբերման կամ բազայի վերաբերյալ մինչև 2044 թվականը գործող պայմանագրի հնարավոր վերանայման վերաբերյալ հարցին։

«Հայկական կողմից նման ազդանշաններ դեռևս չեն ստացվել: Ավելին, հայկական կողմը պաշտոնապես հայտարարել է, որ Երևանը չի քննարկում Շիրակում գտնվող ռուսական ռազմաբազայի ապամոնտաժման հարցը։ Մենք համոզված ենք, որ այս բազան կարևորագույն տարր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման գործում»,-ասել է Գալուզինը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում