Գեղարքունիքի մարզում մեկնարկեց ամառային զորակոչը

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հունիսի 29-ից տրվեց ամառային զորակոչի մեկնարկը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարտունիի զինվորական կոմիսարիատում նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցել ու հաջողություններ են մաղթել  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար Արմեն Մնացականյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր վարչության Մարտունիի բաժնի պետ Ստեփան Հակոբյանը, Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Մարտունիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գևորգ  քահանա Բարսեղյանը, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողներն ու հարազատները։

«Իմ խնդրանքն ու հորդորն այն է, որ լինեք չափազանց հոգատար ձեր ծառայակից ընկերների հանդեպ, անվերապահորեն կատարեք ձեր հրամանատարների հրամանները, դպրոցում ստացած ձեր գիտելիքներն ու  կարողություններն  առավելագույնս օգտագործեք հայրենիքի ծառայության ընթացքում։ Բարի երթ, խաղաղ ու անվտանգ ծառայություն եմ մաղթում բոլորիդ»,-նորակոչիկներին դիմել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։  

Վարդենիսում  նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը մասնակցել ու նորակոչիկներին հաջողություններ մաղթել համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակ Մկրտչյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնի ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, նորակոչիկների ծնողները և հարազատները։

Հուլիսի 1-ին նորակոչիկների հերթական խմբերը Հայոց բանակ կճանապարհվեն Գավառ, Սևան և Ճամբարակ համայնքներից։

Ամառային զորակոչը Գեղարքունիքի մարզում կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 15-ը։

Հայերեն

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ