ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) որևէ տվյալ չունի, որ Ռուսաստանը կամ Չինաստանն իրենց  միջուկային տեխնոլոգիաները տրամադրում են Հյուսիսային Կորեային։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին Ճապոնիայի մամուլի ակումբում։

«Մենք ոչ մի տվյալ չունենք, որ Ռուսաստանի Դաշնությունը նպաստում է միջուկային տեխնոլոգիաների տարածմանը Հյուսիսային Կորեայում», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Գրոսին նշել է, որ ԱԷՄԳ-ն տեղյակ է, որ Մոսկվան և Փհենյանը կնքել են համագործակցության մի շարք համաձայնագրեր, մասնավորապես, միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման ոլորտում։

«Սակայն ոչ մի տեղեկատվություն կամ որևէ նշան, որոնք մտահոգություն կառաջացնեին միջուկային տեխնոլոգիաների տարածման առումով, մենք չունենք։ Նույնը վերաբերում է Չինաստանին», - ընդգծել է նա։

Միևնույն ժամանակ, Գրոսին նշել է, որ հնարավորություն չունենալով տեսչական ստուգումներ անցկացնել ԿԺԴՀ-ում՝ ԱԷՄԳ-ն ստիպված է «փոքր-ինչ ավելի զգույշ դատել այն մասին, թե ինչ է տեղի ունենում երկրի ներսում»։

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք բարեխղճորեն կատարում են իրենց պարտավորությունները Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գծով, ապա ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը չեն խախտում դրանք միջուկային զենքի տարածման առումով», - հավելել է նա:

Իրան

ԱԷՄԳ-ն մոտ ժամանակներս կարող է սկսել Իրանի միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները

Հայերեն Русский

Փաշինյանն ամփոփել է «Կառավարության կադրային բանկ» ծրագրի առաջին փուլի արդյունքները

2029-ին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

Կարմիր գիրքը սպասում է թարմացման. Հայաստանում սկսել են կենդանական աշխարհի նոր գնահատման աշխատանքները

Ռուսաստանը և Մոնղոլիան ստորագրել են 2027–2031 թթ. ռազմական ոլորտում գործընկերության պլան

Վերջնաժամկետը 2029 թվական. ՆԳ նախարարը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին

Մեկնարկում է «Կողք կողքի» 7-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը

Արգենտինան Մեծ Բրիտանիայից պահանջել է դադարեցնել նավթի արդյունահանումը Ֆոլկլենդյան կղզիների մերձակայքում

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին երկրորդն է մրցաշարային աղյուսակում

Նեթանյահուն հայտնել է ԱՄԷ կատարած իր գաղտնի այցի մասին

OpenAI-ը չեղարկել է իր նոր ԱԲ մոդելի թողարկումը՝ անվտանգության մտավախությունների պատճառով