Միացյալ Նահանգներ

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

2 րոպեի ընթերցում

Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այն հայտարարություններում, որ 2025 թ. օգոստոսին Ալյասկայում երկու երկրների ղեկավարների գագաթնաժողովից հետո համաձայնություն ձեռք չի բերվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Երբ իմ գործընկեր Մարկո Ռուբիոն ասում է, որ Ալյասկայում եղել են միայն առաջարկներ, իսկ համաձայնություն չի եղել, դա ինձ մոտ հարց է առաջացնում այն ​​​​մասին, թե ինչ մենք նկատի ունենք՝ համաձայնություն ասելով», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը։

Լավրովի խոսքով՝ Ալյասկայում ԱՄՆ-ն առաջարկներ է արել, իսկ ռուսական կողմնը դրանք ընդունել է։

«Եթե ​​մի կողմը, այս դեպքում՝ Միացյալ Նահանգները, սեղանին է դնում կարգավորման, այս ճգնաժամին մոտեցման իր առաջարկները, իսկ մյուս կողմը համաձայնություն է հայտնում այդ առաջարկների հետ, ապա ասել, որ համաձայնություն չի եղել, այնքան էլ գեղեցիկ չէ», - նշել է նա։

ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ «անշուշտ, անհրաժեշտ է հստակություն մտցնել» այս ամբողջ իրավիճակի առումով։

«Բայց փաստը մնում է փաստ՝ Անքորիջում քննարկվել են ԱՄՆ-ի առաջարկները, որոնք ռուսական կողմն ընդունել է», - ընդգծել է Լավրովը։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի ցանկությունը՝ կառուցողական դեր խաղալու հակամարտության կարգավորման գործում, «հնչում է որպես միջնորդության հայտարարություն»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան «բարձր է գնահատում» ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ միջնորդի դեր ստանձնելու։

Հունիսի 25-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի Ալյասկայում հանդիպման ժամանակ եղել են առաջարկներ, բայց համաձայնություններ չեն եղել։ Ռուբիոն հավելել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կառուցողական դեր խաղալ ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու գործում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում