Թուրքիա

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

2 րոպեի ընթերցում

Հաքան Ֆիդանը պաշտոնական այցով կմեկնի Կանադա

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝  այցի ծրագիրը կմեկնարկի Տորոնտոյում գտնվող Դարլինգթոն ատոմային էլեկտրակայան այցով, որի նպատակն է տեղում ծանոթանալ Կանադայի հնարավորություններին միջուկային էներգետիկայի ոլորտում։

Այցի երկրորդ օրը Ֆիդանը հանդիպումներ կունենա գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Օտտավայում բանակցություններ կվարի Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։

Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը կներկայացնի Անկարայի դիրքորոշումը թուրք-կանադական համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական կապերի զարգացումը, ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ընդլայնման հարցերը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կանդրադառնա նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության վերականգնման կարևորությանը, ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ զարգացումներին և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում