Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն Ստամբուլում
1 րոպեի ընթերցում

Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Պակիստանի արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին քառակողմ հանդիպում կանցկացնեն Ստամբուլում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման անցկացման մասին հայտարարվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և նրա պակիստանցի գործընկեր Իսհակ Դարի հեռախոսազրույցի ընթացքում։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ Իսհակ Դարն ընդունել է Հաքան Ֆիդանի հրավերը և համաձայնել մասնակցել Ստամբուլում նախատեսվող հանդիպմանը։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ Եգիպտոսը կմիանա Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև կնքված Մեքքայի համաձայնագրին։
Ըստ համաձայնագրի՝ մասնակից երկրներից մեկի դեմ արտաքին հարձակումը դիտարկվելու է որպես հարձակում համաձայնագրի մյուս մասնակիցների դեմ։