Սրբուհի Գալյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգը
1 րոպեի ընթերցում

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը ֆեյսբուքյան էջում գրել է, որ կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգն ու բարեփոխումների ընթացքը, սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև վիզաների ազատականացման գործընթացն ու հետագա քայլերը:
«Կարևորել ենք առաջիկայում Երևանում անցկացվելիք ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների երկխոսության և Արդարադատություն, ազատություն և անվտանգություն ենթակոմիտեների հանդիպումները»,-նշել է նախարարը: