ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն

3 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրամիության պաշտոնական կայքը։

«Նախագահ ֆոն դեր Լայենի և վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցից ընդամենը երկու շաբաթ անց ԵՄ-ն արդեն իսկ իրականացնում է Հայաստանի և նրա ժողովրդի աջակցության ուղղությամբ ստանձնած հանձնառությունները։

Այս ֆինանսական աջակցությունը նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։

Անցյալ ամիս կայացած ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա ԵՄ-ն և Հայաստանը կշարունակեն սերտ համագործակցությունը՝ խորացնելով գործարար կապերը և ընդլայնելով հայկական արտադրողների համար շուկաների մատչելիությունը: Առևտրային սահմանափակումներից տուժած ոլորտները, ներառյալ ագրոպարենային արտադրության, ծաղկաբուծության և արտահանմանն ուղղված այլ ճյուղերը, կստանան լրացուցիչ աջակցություն՝ առևտրի խթանման նախաձեռնությունների, գործարար կապերի հաստատման միջոցառումների և շուկաների հասանելիության բարձրացմանն ուղղված նպատակային ծրագրերի միջոցով։

ԵՄ - Հայաստան Տնտեսական դիմակայունության հարցերով հատուկ խումբը շարունակում է կանոնավոր հանդիպումները՝ ուղղորդելու և մշտադիտարկելու այդ միջոցառումների իրականացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ԵՄ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Մարթա Կոսը նշել է.

«Եվրոպական միությունը հաստատակամորեն կանգնած է Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական և անկախ երկրի կողքին։ Մենք տրամադրում ենք ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև օգնում ենք Հայաստանին ավելի հեշտացնել առևտուրն իր հարևանների և Եվրոպայի հետ։ Սա մեր ամենամոտ գործընկերներից մեկի նկատմամբ եվրոպական համերաշխության գործնական դրսևորումն է»։

Հուլիսի 5-ին հանձնակատար Կոսը կայցելի Հայաստան՝ Հայաստանի հետ համագործակցության շրջանակում հետագա գործնական քայլերը քննարկելու և դրանց խթան հաղորդելու  նպատակով։ 

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին 50 միլիոն եվրոյի հրատապ աջակցություն կհատկացնի՝ Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ազդեցությունը մեղմելու նպատակով։

Հայերեն English ქართული Русский 中文

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

«Նոր ուժ» և «Հանուն Հանրապետության» դաշինք կուսակցությունները դիմել են ՍԴ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով

Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Հայ մշակութային և գիտական ընկերակցության ամենամյա համաժողովին

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ

Բուլղարացի աշակերտները չորս մեդալ են նվաճել Շվեդիայում անցկացված Ֆիզիկայի եվրոպական օլիմպիադայում

ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Իրական խնդիրներից մինչև իրական լուծումներ․ մեկնարկել է CaseKey 2026-ը

ԵՄ ղեկավարները չեն կարողանում որոշել՝ ով բանակցություններ կվարի Մոսկվայի հետ. Չեխիայի վարչապետ

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու մրցույթի մասին