Միացյալ Նահանգներ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

1 րոպեի ընթերցում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հունիսի 23-ից 25-ը կայցելի Վաշինգտոն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանի մամուլի ծառայությունը։

Հունիսի 24-ին նա Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Նույն օրը Ռյուտեն Վաշինգտոնից առցանց կմասնակցի «E5» (European Group of Five) խմբի նիստին, իսկ հունիսի 25-ին կհանդիպի ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ և կմասնակցի Ատլանտյան խորհրդի կազմակերպած քննարկմանը։

«E5»-ը եվրոպական հինգ երկրների ոչ պաշտոնական խումբ է, որի կազմում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Լեհաստանը և Ֆրանսիան։

Կարդացեք հոդվածը` ქართული
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում