Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միանալու գործընթացը դարձել է առավել պարզ և ճկուն

4 րոպեի ընթերցում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում Ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ընդլայնված կազմով աշխատանքային քննարկում, որին ներկա էին ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Շինարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԷՑ ՓԲ Ընկերության գլխավոր տնօրինությունների ղեկավարները։

Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՀԷՑ-ի Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի տարածած հաղորդագրությունը։

Քննարկման առանցքային թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախօրեին ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։

Ժամանակավոր կառավարիչն իր խոսքում առանձնահատուկ նշել է, որ ՀՀ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված այս բարեփոխումը նման ձևաչափով արդյունավետ համագործակցության արդյունք է, քանի որ դրա անհրաժեշտությունը քննարկվել էր դեռ ամիսներ առաջ՝ աշխատանքային քննարկման ընթացքում, և ոլորտի տնտեսվարողների կողմից պատշաճ հիմնավորվել էր այդ փոփոխության անհրաժեշտությունը։

«Նախկինում գործող կարգավորման պայմաններում նշված միացումների համար անհրաժեշտ կապալի աշխատանքներն իրականացվում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից՝ արտապատվիրակելով այլ կազմակերպությունների, ինչն ինքնին բարդացնում էր գործընթացը: Նոր կարգավորման համաձայն՝ էներգահամակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացը կիրականացվի ՀԷՑ-ի կողմից տրամադրվող տեխնիկական պայմանների հիման վրա՝ դիմող անձի կամ կառուցապատողի սեփական միջոցներով և ռեսուրսներով։ Արդյունքում միացման գործընթացը կդառնա առավել պարզ և ճկուն՝ նպաստելով բազմաբնակարան շենքերի էներգահամակարգերի՝ բաշխման ցանցին միացման աշխատանքների իրականացմանը ողջամիտ ժամկետներում, ինչպես նաև վերջիններիս համար տնտեսապես ավելի շահավետ պայմաններով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումներին, կառուցված բաշխման ցանցի՝ Ընկերությանը հանձնման կարգին, ինչպես նաև ոլորտում վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հնարավորություններին։

Ռոմանոս Պետրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նման ձևաչափով քննարկումների կարևորությունը՝ նշելով, որ դրանք նպաստում են ոլորտային հիմնախնդիրների համատեղ քննարկմանը, արդյունավետ լուծումների մշակմանը և էլեկտրամատակարարման համակարգի կայուն զարգացմանը։

Հանդիպման մասնակիցները ողջունել են նախաձեռնությունը՝ կարևորելով պետական մարմինների, կառուցապատողների և էներգետիկ համակարգի ներկայացուցիչների միջև շարունակական համագործակցությունը՝ ի նպաստ ոլորտում տնտեսական ցուցանիշների ակտիվացմանը: Մասնակիցների գնահատմամբ՝ նոր կարգավորումները կարևոր քայլ են ոլորտի արդիականացման ուղղությամբ՝ նպաստելով միացման գործընթացների պարզեցմանը, ներդրումային ծրագրերի առավել արդյունավետ իրականացմանը և կառուցապատման ոլորտում տնտեսավարման գործընթացների բարելավմանը։

 

Հայերեն

Թրամփը Չինաստանի հետ իր հարաբերություններն անվանել է հիանալի և մեծ հաղթանակ երկու երկրների համար

Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմ

Հայաստանը և ԵՄ-ն կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված գործընկերության շարունակական ամրապնդումը

Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի

ԵՄ-ն ռուսաստանցիների համար չեղարկել է Եվրոպայում ուսանելու «Էրազմուս» կրթաթոշակը

Սաուդյան Արաբիան հաստատում է, որ հութիների հարձակման հետևանքով վնասվել է Էր-Ռիադի ամենաբարձր շենքը

Պորտուգալիայում տներ և փողոցներ են հեղեղվել հորդառատ անձրևների ու սողանքների պատճառով

Ռոբերտ Աբիսողոմոնյանը միջազգային համաժողովում կարևորել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Մյանմարին մեղավոր է ճանաչել ռոհինջաների ցեղասպանության մեջ

Նազելի լիճը լուսավորվել է կապույտ գույնով՝ խորհրդանշելով մաքուր, անվտանգ և առողջ միջավայրում մեծանալու երեխաների իրավունքը