Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) թիմը ռուս-ուկրաինական հակամարտության պայմաններում շարունակում է աշխատանքը միջուկային օբյեկտներում՝ դրանց մերձակայքում ռազմական գործողությունների սաստկացման ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։

«Մենք ռազմական ակտիվության աճ ենք տեսնում ռազմաճակատի այդ հատվածում։ Հետևաբար, մենք շարունակում ենք խիստ մտահոգված մնալ», - մամուլի ասուլիսի տեսանյութն է տարածել Reuters գործակալությունը։

«Կարող եմ ձեզ վստահեցնել, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տեղ չի գնում, մենք այնտեղ ենք։ Բայց հաշվի առնելով պատերազմող կողմերի գործողությունները, ցավոք, մենք պետք է զսպվածության կոչ անենք նրանց։ Տեսնենք, թե ինչ կլինի հետագայում», - նշել է նա։

Գրոսին հիշեցրել է, որ ԱԷՄԳ-ի ջանքերով վեցերորդ հրադադարն է հաստատվել Զապորոժիեի ատոմակայանի հատվածում, որը ռազմական գործողությունների ընթացքում անցել է Ռուսաստանի վերահսկողության տակ։ Նա նշել է, որ տեղական հրադադարի վերաբերյալ ձեռք բերված համաձայնությունը «չափազանց կարևոր է շատ լուրջ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար», քանի որ դրանք թույլ են տալիս «կանխել միջուկային վթարը»։

Հայերեն Русский

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Իրանը մեծացրել է զենքի արտադրական հզորությունները

Հոկտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

Հայ աշակերտները աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել են 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ

Քեմ Ղաֆարիանը՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի պետական մրցանակի 2026 թվականի դափնեկիր

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերը մտահոգություն են առաջացնում երկրի անվտանգության շուրջ. Moldpres

ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորությամբ քննարկվել է Տաղանդների բացահայտման և զարգացման ծրագիրը