ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ

2 րոպեի ընթերցում

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին կհայտնի պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտության մասին: Նա նաև նշել է, որ դաշինքը պետք է հետևի կոշտ գծին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Հեգսեթն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ։ Համապատասխան տեսանյութը տարածել է APT-ն։

«Շատ պարտավորություններ են ստանձնվել Հաագայի գագաթնաժողովում: Շատ երկրներ անում են դրանք, ոմանք պետք է անեն ավելին: Մենք անկեղծ կլինենք այդ մասին զրույցներում՝ ինչպես մասնավոր, այնպես էլ հրապարակային», - ասել է նա։

ԱՄՆ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար կարևոր է «լինել ազնիվ  բարեկամների հետ»: Նա նաև ընդգծել է պաշտպանական ծախսերի ավելացման անհրաժեշտությունը։

Հեգսեթը հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է կրկին դառնա «իսկական ռազմական դաշինք, որը հետևում է կոշտ գծին»։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին իր աշխատանքի համար։

«Գլխավոր քարտուղարն անհավանական աշխատանք է կատարել մեզ հետ, նախագահ Թրամփի և ՆԱՏՕ-ի հետ՝ ՆԱՏՕ 3.0 տարբերակին հասնելու համար։ ՆԱՏՕ 3.0-ն այն իրողությունների ըմբռնումն է, որոնք ստեղծվել են սառը պատերազմից հետո։ Անհրաժեշտ է վերադառնալ իսկական ռազմական դաշինքի, որը հետևում է կոշտ դիրքորոշմանը և ունի զսպման իրական ռազմական հնարավորություններ մայրցամաքում», - նշել է Հեգսեթը։

Նրա հավելել է, որ ՆԱՏՕ-ն պետք է առաջատար դեր խաղա Եվրոպայի պաշտպանության գործում սովորական զինատեսակներով:

Հայերեն Русский

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում

Թբիլիսիում հետիոտնային կամրջի վրա բռնկված հրդեհը մարվել է

Ճապոնիայի կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ձյուդոյի և կարատեի դահլիճը

Ֆրանսիայում վերսկսվել են ավագ դպրոցների աշակերտների բողոքի ակցիաները

Թրամփը հայտարարել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում իր աշխատակազմի անդամներին կանխարգելիչ ներում կշնորհի

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետության պատճառվել է 146 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել ՔԿ

ԱԺ-ում առաջարկում են պարտադիր դարձնել մահացածների կուտակային միջոցների մասին ժառանգներին ծանուցելը

Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան