Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով

1 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը ձերբակալվել է ընտրակաշառք տալու նախապատրաստության մեղադրանքով։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:  

Ավելի վաղ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության միջնորդությունները Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

Դատախազությունը հունիսի 6-ին միջնորդություններ էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով:

Հունիսի 6-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին։ Կոմիտեն նույն օրը դիմել էր Դատախազություն՝ Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ  ԿԸՀ ներկայացնելու հարցով։

 

Հայերեն English

Վարչապետը ներկա է գտնվել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Վոլոդիմիր Զելենսկին Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը կառուցողական է համարել

Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը

Գեղարքունիքում մեկնարկել են «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլի մրցումները

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը Lion Economics ընկերության հիմնադիրի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

Պորտուգալիան պատրաստվում է «Չարլզ» փոթորիկին. երկրում հայտարարվել է եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ

Երևանի օպերային թատրոնում կնշվի պարուսույց Հովսեփ Շամամյանի ծննդյան 100-ամյակը

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

Գավառի ավագանու հերթական նիստում ընդունվել են նոր որոշումներ

Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Վերջին հանգրվան» ներկայացմամբ եզրափակվել է «Վերելք» փառատոնը