Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը

2 րոպեի ընթերցում

Կատարի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մաջիդ ալ-Անսարին հունիսի 16-ին Դոհայում լրագրողների հետ զրույցում լավատեսություն է հայտնել, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները վերջ կդնեն հակամարտությանը և թույլ կտան հասնել կայունության։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Մաջիդ ալ-Անսարին նաև հույս է հայտնել, որ հունիսի 19-ի հուշագրի ստորագրումը կլինի արդյունավետ բանակցությունների սկիզբ։

«Կատարը մասնակցել է Պակիստանի գլխավորած միջնորդական խմբին ճգնաժամի կարգավորման ջանքերի շրջանակներում։ Կատարն անմիջական միջնորդ չէ, այլ կողմ է, որն աջակցում է Պակիստանի միջնորդությանը և գործում է դրա շրջանակներում»,- նշել է ալ-Անսարին։

Նրա խոսքով՝ բոլոր ջանքերը հիմնականում կենտրոնացած են եղել նավագնացության անվտանգության և տարածաշրջանի կայունության ապահովման վրա։

«Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները որևէ արդարացում չունեն, Կատարը դրանք համարում է ինքնիշխանության խախտում», - հավելել է նա։

Խոսնակը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը կվերականգնի հեղուկ բնական գազի (ՀԲԳ) մատակարարումը դեպի կարիքավոր երկրներ։

«Մենք հույս ունենք, որ հուշագիրը կօգնի վերսկսել նավագնացությունը Հորմուզում, որպեսզի Կատարը կարողանա շարունակել ՀԲԳ-ի մատակարարումը»,- ասել է նա մամուլի ասուլիսում։

Ալ-Անսարին նշել է, որ Կատարը ներկայացված կլինի Ժնևում հունիսի 19-ին Իրանի և Միացյալ Նահանգների միջև փոխըմբռնման հուշագրի պաշտոնական ստորագրմանը։

Խոսնակը նաև շեշտել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ քննարկվող հիմնական վիճելի կետերից են չհարձակման մասին պայմանագիրը, ոչ պետական ​​զինված խմբավորումները և միջուկային հարցը։

«Մենք այժմ ճիշտ ուղու վրա ենք տարածաշրջանային անվտանգության հարցում։ Ակնհայտ է, որ առջևում շատ մարտահրավերներ են սպասվում, բայց եկեք սա օգտագործենք որպես լավատեսություն վայելելու պահ», - ասել է ալ-Անսարին։

Հունիսի 19-ին փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո Իրանն ու ԱՄՆ-ն 60 օրվա ընթացքում բանակցություններ կվարեն վերջնական համաձայնագրի կնքման ուղղությամբ։

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը