Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար

1 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Վրաստան այցի ժամանակ այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է այս աշնանն այցելել Բելգրադ և հույս է հայտնել, որ այդ ընթացքում երկու երկրների միջև կստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Հուսով եմ, որ վարչապետ Կոբախիձեն ժամանակ կգտնի Vine Vision-ից՝ գինու խոշոր  տոնավաճառից առաջ, որը տեղի կունենա Բելգրադում (հոկտեմբերի 10-ից 12-ը), որը ես կհամարեի Եվրոպայում մեծությամբ երրորդը կամ չորրորդը, կկատարի այց Բելգրադ՝ Սերբիա, և որ այդ ժամանակ, ամենաուշը, մենք կստորագրենք ազատ առևտրի մասին համաձայնագիր», - հայտարարել է Վուչիչը մամուլի ասուլիսում։

Սերբիայի ղեկավարը հունիսի 15-ին հայտարարել է, որ Բելգրադն ու Թբիլիսին ազատ առևտրի պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը։

Վուչիչը Վրաստանում կմնա մինչև հունիսի 17-ը։ Սա Սերբիայի նախագահի առաջին այցն է Վրաստան։ Սերբայի պատվիրակության կազմում են հանրապետության ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը և երկրի գյուղատնտեսության, անտառային պաշարների և ջրային պաշարների կառավարման  նախարարության ղեկավար Դրագան Գլամոչիչը:

Հայերեն Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար