Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
1 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Վրաստան այցի ժամանակ այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեին հրավիրել է այս աշնանն այցելել Բելգրադ և հույս է հայտնել, որ այդ ընթացքում երկու երկրների միջև կստորագրվի ազատ առևտրի համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Հուսով եմ, որ վարչապետ Կոբախիձեն ժամանակ կգտնի Vine Vision-ից՝ գինու խոշոր տոնավաճառից առաջ, որը տեղի կունենա Բելգրադում (հոկտեմբերի 10-ից 12-ը), որը ես կհամարեի Եվրոպայում մեծությամբ երրորդը կամ չորրորդը, կկատարի այց Բելգրադ՝ Սերբիա, և որ այդ ժամանակ, ամենաուշը, մենք կստորագրենք ազատ առևտրի մասին համաձայնագիր», - հայտարարել է Վուչիչը մամուլի ասուլիսում։
Սերբիայի ղեկավարը հունիսի 15-ին հայտարարել է, որ Բելգրադն ու Թբիլիսին ազատ առևտրի պայմանագրի պայմանները համաձայնեցնելիս լուծել են գրեթե բոլոր վիճելի հարցերը։
Վուչիչը Վրաստանում կմնա մինչև հունիսի 17-ը։ Սա Սերբիայի նախագահի առաջին այցն է Վրաստան։ Սերբայի պատվիրակության կազմում են հանրապետության ներքին և արտաքին առևտրի նախարար Յագոդա Լազարևիչը և երկրի գյուղատնտեսության, անտառային պաշարների և ջրային պաշարների կառավարման նախարարության ղեկավար Դրագան Գլամոչիչը: