Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Լոնդոնը պլանավորում է Կիևին հարստացված ուրան մատակարարել ատոմակայանների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել վարչապետ Քիր Սթարմերի գրասենյակը։

«Մեծ Բրիտանիան հաջորդ երկու տարվա ընթացքում ուկրաինական ատոմային էլեկտրակայանների աշխատանքը կապահովի՝ UK Export Finance աջակցության փաթեթից 210 միլիոն ֆունտ ստեռլինգ տրամադրելով, ինչը բրիտանական Urenco ընկերությանը թույլ կտա հարստացված ուրան մատակարարել ուկրաինական «Էներգոատոմ» ատոմային էներգիա արտադրողին», - ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումից հետո։

Այս գործարքը կարևոր է Ուկրաինայի էներգետիկ անվտանգության համար, քանի որ «Էներգոատոմ»-ը մատակարարում է երկրի էլեկտրաէներգիայի ավելի քան 50%-ը, հավելել են Դաունինգ Սթրիթում։

2023 թ. օգոստոսին երկրներն արդեն կնքել են 245 միլիոն դոլարի վառելիքի գնման գործարք, որին մասնակցել է Urenco-ն։

Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Լոնդոնն ընդլայնում է Մոսկվայի դեմ պատժամիջոցները։

Հայերեն Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին