Հայաստան

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով. նախարար

1 րոպեի ընթերցում

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ աննախադեպ տեմպերով. նախարար

Սևանա լիճը շարունակում է բարձրանալ՝ վերջին տասնամյակների համար աննախադեպ տեմպերով: 2026 թվականի հունիսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը՝ նշելով, որ հունիսի առաջին կեսին գրանցված նման աճ վերջին անգամ արձանագրվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին։

Մասնագետների գնահատմամբ՝ լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային առատ ներհոսքով և վերջին շրջանում գրանցված զգալի տեղումներով։

Նա նշել է, որ Սևանա լճի մակարդակի փոփոխությունների մշտադիտարկումը կարևոր նշանակություն ունի ինչպես ջրային ռեսուրսների կառավարման, այնպես էլ լճի էկոհամակարգի պահպանության տեսանկյունից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում