Քաղաքականություն

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները. Նարիշկին

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի հետ պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները. Նարիշկին

Ռուսաստանի համար կարևոր է, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի միջև պահպանվեն բարիդրացիական հարաբերությունները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին ասել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։

Նարիշկինն ասել է՝ Մոսկվան հույս ունի, որ Հայաստանն ու Ռուսաստանը կպահպանեն բարիդրացիական հարաբերություններն ու համագործակցության զարգացումը։

«Մեզ համար, Ռուսաստանի համար կարևոր է, որ երկու երկրներն ամեն դեպքում պահպանեն բարիդրացիական հարաբերությունները, որպեսզի համագործակցությունը, տնտեսական, հումանիտար, ռազմատեխնիկական ուղղություններով փոխգործակցությունը զարգանա։ Մենք հույս ունենք, որ հենց այդպես էլ կլինի»,- ասել է Նարիշկինը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ արգելքներ և սահմանափակումներ էր կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ընտրությունների արդյունքներով վստահ հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը նոր խորհրդարանում կունենա մեծամասնություն և կկարողանա միանձնյա կառավարություն ձևավորել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի շնորհավորել՝ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առնչությամբ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփմանը։

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 14-ին ամփոփել է հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 29 մանդատ և «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում