Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագվային

1 րոպեի ընթերցում

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

B խումբ, առաջին տուր

Կանադա-Բոսնիա և Հերցեգովինա` 1:1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան B ու D խմբերի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը հյուրընկալող երկրորդ երկիրը` Կանադան, մեկնարկային խաղում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Նախ հանդիպման 21-րդ րոպեին խաղի հաշիվը Բոսնիա ու Հերցեգովինայից բացեց Յովո Լուկիչը, իսկ Կանադային պարտությունից փրկեց Կայլ Լարին` խաղի 78-րդ րոպեին:

Երկրորդ տուրում Կանադան կխաղա Կատարի, իսկ Բոսնիա և Հերցեգովինան` Շվեյցարիայի հետ (հունիս 18,19):

 

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

D խումբ, առաջին տուր

ԱՄՆ-Պարագվայ` 4:1

 

Օրվա մյուս խաղում մրցաշար հյուրընկալող երրորդ երկիրը` ԱՄՆ-ն, 4 գնդակ ուղարկեց Պարագվայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: ԱՄՆ հավաքականի կազմում աչքի ընկան Ֆոլարին  Բալոգան (դուբլ), Զիովանի Ռեյնան, ինքնագոլի հեղինակ դարձավ Դամիան Բոբադիլան: Պարագվայից հեղինակության գնդակը խփեց Մաուրիսիոն:

Երկրորդ տուրում ԱՄՆ կխաղա Ավստրալիայի, իսկ Պարագվայը` Թուրքիայի հետ:

Հայերեն

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար