Սպորտ

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

Տորոնտո, Կանադա

Մարզադաշտ «Տորոնտո»

B խումբ, առաջին տուր

Կանադա-Բոսնիա և Հերցեգովինա` 1:1

Ֆուտբոլի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ մտան B ու D խմբերի թիմերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարը հյուրընկալող երկրորդ երկիրը` Կանադան, մեկնարկային խաղում մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի հետ: Նախ հանդիպման 21-րդ րոպեին խաղի հաշիվը Բոսնիա ու Հերցեգովինայից բացեց Յովո Լուկիչը, իսկ Կանադային պարտությունից փրկեց Կայլ Լարին` խաղի 78-րդ րոպեին:

Երկրորդ տուրում Կանադան կխաղա Կատարի, իսկ Բոսնիա ու Հերցեգովինան` Շվեյցարիայի հետ (հունիս 18,19):

 

Լոս Անջելես, ԱՄՆ

Մարզադաշտ «Լոս Անջելես»

D խումբ, առաջին տուր

ԱՄՆ-Պարագվայ` 4:1

 

Օրվա մյուս խաղում մրցաշար հյուրընկալող երրորդ երկիրը` ԱՄՆ-ն, 4 գնդակ ուղարկեց Պարագվայի դարպասը` սեփականն ընդունելով միայն մեկը: ԱՄՆ հավաքականի կազմում աչքի ընկան Ֆոլարին  Բալոգան (դուբլ), Զիովանի Ռեյնան ու մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Դամիան Բոբադիլան: Պարագվայից հեղինակության գնդակը խփեց Մաուրիսիոն:

Երկրորդ տուրում ԱՄՆ կխաղա Ավստրալիայի, իսկ Պարագվայը` Թուրքիայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում