Հայաստան

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

1 րոպեի ընթերցում

NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանն այցելել է Գագարինում գտնվող Eleveight AI-ի ԱԲ գործարան

Eleveight AI-ի Գագարինում գտնվող ԱԲ գործարան է այցելել NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը՝ կնոջ՝ Ռեյչել Լեբարեդյանի ուղեկցությամբ։ Այցը տեղի է ունեցել Eleveight AI-ի ենթակառուցվածքների ընդլայնման հաջորդ խոշոր փուլին ընդառաջ՝ Հայաստանում բարձր հզորության ԱԲ հաշվողական համակարգերի զարգացման ընդհանուր ֆոնին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Eleveight AI ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շրջայցի ընթացքում Լեբարեդյանը մեծ հետաքրքրությամբ ծանոթացել է գործարանի ինժեներական լուծումներին, գործող հաշվողական համակարգերին, ինչպես նաև ենթակառուցվածքի ճարտարապետությանը, ընթացիկ աշխատանքին ու ընդլայնման ծրագրերին։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանի ԱԲ ենթակառուցվածքների ոլորտի կայուն աճին, քանի որ երկիրն ընդլայնվում է՝ դառնալով մատակարար աշխարհի համար։

Ընդգծվում է, որ հիմնվելով այս տարվա սկզբին գործարկումից ի վեր գրանցված բարձր պահանջարկի վրա՝ Eleveight AI-ն ընդլայնում է իր հզորությունները՝ նախատեսելով մինչև 2027 թվականը հասնել 50 ՄՎտ-ի և էլ ավելի մեծացնել Հայաստանի ԱԲ հաշվողական հզորությունները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում