«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից կարանտինային ապրանքների ներմուծումը

3 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի հունիսի 12-ից սահմանափակելու է Հայաստանից  կարանտինային ապրանքների ներմուծումը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Նշվում է, որ դա վերաբերում է ինչպես ՀՀ-ում արտադրվող, այնպես էլ այնտեղից առաքվող ապրանքներին։ «Սահմանափակված է նաև Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքն ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ նման որոշում է կայացվել կարանտինային ապրանքների համակարգված հայտնաբերման պատճառով։ «Սկսած այս տարվա մայիսից՝ ծառայությունն աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային ապրանքների որոշակի տեսակների ներմուծումը և բազմիցս տեղեկատվություն է ուղարկել հայկական կողմին մատակարարման խափանումների մասին։ Չնայած դրան՝ կարանտինային օբյեկտների հայտնաբերումները շարունակվում են։ Հունիսին կապրա բզեզով վարակի երեք դեպք է հայտնաբերվել Հայաստանից ներմուծված ընկույզների, չորացրած դեղձերի և չորացրած լոլիկների մեջ», - նշել է «Ռոսսելխոզնադզոր»-ը։

Ըստ ծառայության՝ դա իբր վկայում է Հայաստանի լիազոր մարմնի կողմից անբավարար վերահսկողության մասին և խթանում է բուսասանիտարական հավաստագրման համակարգի նկատմամբ անվստահությունը: «Բույսերի կարանտինի և պաշտպանության Հայաստանի ծառայության անարդյունավետությունը սպառնում է Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի բուսասանիտարական բարեկեցությանը», - ընդգծում է «Ռոսսելխոզնադզոր»-ն ու հավելում՝ կապրա բզեզը պահեստավորված արտադրանքի վնասատու է, որը բացակայում է Ռուսաստանում:

Նշվում է, որ այն վնասում է հացահատիկային, յուղատու մշակաբույսերին, լոբազգիներին, արդյունաբերական մշակաբույսերին և դրանց ենթամթերքներին, ինչպես նաև անտառային, դեկորատիվ և այլ մշակաբույսերին: «Այն կարող է վարակել հացահատիկի պահեստավորման օբյեկտները, տրանսպորտային միջոցները, հումքի և ալյուրի պահեստները, ջրաղացները, կերերի գործարանները, հրուշակեղենի գործարանները, ածիկի պահեստավորման օբյեկտները և այլն: Այն կարող է ոչնչացնել պահեստավորված արտադրանքի մինչև 70 տոկոսը»,-ասվում է հայտարարության մեջ։

«Ռոսսելխոզնադզոր»-ը նշում է՝ Ռուսաստանի Դաշնությանը տնտեսական վնասը կարող է առաջանալ ոչ միայն բերքի կորստից և բռնկումների զսպման ու վերացման միջոցառումներից, այլև արտահանման շուկաների հնարավոր կորստից այն երկրներում, որտեղ այս վնասատուն կարանտինային տեսակ չէ։

Ռուսաստանը վերջին շրջանում սահմանափակել կամ ընդհանրապես արգելել է հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծումը՝ այդ որոշումները պատճառաբանելով տարատեսակ խախտումների հայտնաբերմամբ։ Ռուսաստանի կողմից այդպիսի գործողությունները հատկապես ակտիվացել էին Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ 

Հայերեն English Русский

Երևանում կայացավ Արքայազն Թալալի անվան մրցանակաբաշխությունը՝ 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով

ԱՄՆ-ում մահացել է Վենեսուելայի նախագահին առնչվող քրեական գործը քննող դատավորը

Եվրամիությունը հրաժարվել է Կանադային ԵՄ ասոցացված անդամի կարգավիճակ շնորհելու գաղափարից. լրատվամիջոց

Հայաստանը կարևորում է կայուն զարգացման 2030 օրակարգը՝ համոզված լինելով, որ այսօրվա առաջընթացը պետք է ուղեկցվի ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությամբ. Նիկոլ Փաշինյան

Ուկրաինան Մեծ Բրիտանիայից լրացուցիչ աջակցություն կստանա. Վոլոդիմիր Զելենսկին մանրամասներ է հայտնել

Ծանրորդ Գառնիկ Չոլաքյանը ընդհանուր հաշվարկում 18-րդն է

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվածների թիվը հասել է 68-ի

Փլուզում՝ Երևանի Օտյան փողոցում. դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ծառայողներ

ԱԳՄԱ նախարարն ընդդիմությանը կոչ է արել աջակցել Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելուն

Պետք է արագացնենք գործողությունները՝ Մոնրեալի հռչակագրով համատեղ սահմանված նպատակներին հասնելու համար. Սարի Մուլտալա