Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները հանդիպել են ՌԴ փոխարտգործնախարարի հետ

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 11-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպաններին՝ նրանց խնդրանքով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Դիվանագիտական ​​առաքելությունների ղեկավարներին ներկայացվել են իրենց երկրների ղեկավարության կողմից ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ ապակառուցողական քաղաքականության օբյեկտիվ գնահատականներ, որոնք ուղղված են Կիևի ռեժիմին առավելագույնս խրախուսելու՝ շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան «կամավորների կոալիցիայի» անունից, նրանց հաշվին և անմիջական օգնությամբ», - ասվում է արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ փոխարտգործնախարարը հանդիպմանը դեսպաններին է ներկայացրել հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման որոնման հարցում ռուսական կողմի սկզբունքային մոտեցումները։

Հանդիպումը տևել է մոտ մեկ ու կես ժամ։ ԱԳՆ շենքից հեռանալիս Ֆրանսիայի դեսպան Նիկոլյա դե Ռիվյերը հայտնել է, որ քննարկումը լավ է անցել։ Նա նշել է, որ ավելի ուշ հանդիպման վերաբերյալ հայտարարություն կտարածվի։

Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները «խնդրում են հանդիպում» իր տեղակալի հետ` ուկրաինական հակամարտությունը քննարկելու համար։

Հայերեն Русский

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին