Մարտերի ժամանակ ծանր վիրավորումների պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք կարող են դիմել պայմանագրային ծառայության համար

2 րոպեի ընթերցում

Մարտական գործողությունների ընթացքում ստացած ծանր վնասվածքների և վիրավորումների հետևանքով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին հնարավորություն է տրվում դիմել պայմանագրային ծառայության ներգրավվելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Պաշտպանության նախարարությունում բարեփոխումները շարունակվում են։ Ես ուզում եմ տեղեկացնել, որ ընտրական թոհուբոհի ընթացքում մենք մի կարևոր որոշում ենք ընդունել, որը կարող է մեծ նշանակություն ունենալ պատերազմի մասնակից մեր շատ տղաների համար։ Փոփոխությունների և լրացումների արդյունքում հնարավորություն է ընձեռվել մարտական գործողությունների ընթացքում ծանր վնասվածքներ և վիրավորումների ստացած և զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողներին կրկին դիմել պայմանագրային զինծառայության ներգրավվելու համար՝ ապաքինման և ֆունկցիոնալության որոշակի վերականգնման պարագայում։ Իհարկե, այստեղ կունենանք բացառություններ որոշակի հիվանդությունների մասով, որոնք իրականում անհամատեղելի են ծառայության հետ, բայց մեր եղբայրների հիմնական մասը կարող է ներգրավվել ծառայության մեջ Պաշտպանության նախարարությունում։ Իրավակարգավորումը նաև նրա մասին է, որ վերջնական որոշումն ընդունում է գերատեսչության ղեկավարը, և կարող եք օբյեկտիվության մեջ նույնպես վստահ լինել։ Մենք սիրով սպասում ենք բոլորիդ Պաշտպանության նախարարության հարկի տակ»,- ասել է Պապիկյանը։

Հայերեն English

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին