Եվրոպա

Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով

2 րոպեի ընթերցում

Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հունիսի 11-ին հայտարարել է, որ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու բանակցությունների համար եվրոպական դաշնակիցները պետք է նշանակեն մեկ միասնական ներկայացուցչի, որը կխոսի Ռուսաստանի հետ Եվրամիության անունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, Մելոնին ընդգծել է, որ փոքր խմբերը չեն կարող ներկայացնել ամբողջ ԵՄ-ն։

Հունիսի 7-ին Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները, ովքեր կազմել են «Եվրոպական եռյակ» անվանումը ստացած անվտանգային ոչ պաշտոնական դաշինքը, հանդիպել էին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ և իրենց աջակցությունը հայտնել Կիևի առաջարկին՝ Ռուսաստանի հետ հրադադարի ապահովման համար բանակցություններ վարելու վերաբերյալ։

Մելոնին ընդգծել է, որ Եվրոպան պետք է «շփվի» Ռուսաստանի հետ՝ հակամարտությանը վերջ տալու համար, սակայն սահմանափակ ձևաչափերով խմբերը չունեն բավարար լեգիտիմություն բոլորի անունից խոսելու համար։

«Ես երկար ժամանակ աջակցել եմ գաղափարին, որ պետք է նշանակվի լիազորված և հեղինակավոր ներկայացուցիչ, որը կունենա ԵՄ բոլոր անդամ երկրների վստահությունն ու մանդատը՝ Եվրոպայի անունից հանդես գալու համար»,- ասել է նա խորհրդարանում՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովից և հաջորդ շաբաթ կայանալիք Մեծ յոթնյակի (G7) առաջնորդների հանդիպումից առաջ։

Նա հավելել է, որ Ուկրաինայում խաղաղության հաստատման ջանքերը պահանջում են Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից գործողությունների ավելի սերտ համակարգում՝ նշելով, որ դա «երբեմն դժվար, բայց անհրաժեշտ մարտահրավեր է»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում