Իրան

Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News

2 րոպեի ընթերցում

Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News

Կատարի միջնորդները կշարունակեն շփումներն Իրանի հետ, որպեսզի համոզեն այդ երկրին նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ABC News-ը։

«Ակնկալվում է, որ Կատարի միջնորդները կպահպանեն կապը, քանի (ԱՄՆ-ի) վարչակազմը մեծացնում է Իրանի վրա ճնշումը, որպեսզի նրան ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», - հաղորդում է հեռուստաալիքը։

ABC News-ի աղբյուրների տվյալներով՝ Կատարի պատվիրակությունն ավելի վաղ այցելել էր Իրան՝ փորձելով պահպանել այն, ինչ մնացել է հրադադարի ռեժիմից։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, «նրանք չկարողացան նշանակալի առաջընթաց գրանցել»։

Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Կատարի պատվիրակությունը դեռևս Իրանում է։

Ավելի վաղ աղբյուրը CNN-ին հայտնել էր, որ բանակցությունների մասնակիցները Իրան են ժամանել՝ «ԱՄՆ-ի հետ խորհրդակցություններից հետո» իրանցիների հետ հանդիպելու համար։

ABC News-ը հաղորդում է, որ Իրանին հասցված ամերիկյան հերթական հարվածների նախաշեմին Թրամփը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության իր թիմի հիմնական անդամների հետ՝ քննարկելու համար գրոհների մասշտաբները, ինչպես նաև բանակցությունների վրա դրանց ակնկալվող ազդեցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում