Իրան

Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին

1 րոպեի ընթերցում

Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին

Հորդանանի զինված ուժերը հայտնել են, որ հաջողությամբ ոչնչացրել են Իրանից արձակված 20 հրթիռ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է պետական «Պետրա» լրատվական գործակալությունը։

Ռազմական աղբյուրի խոսքով՝ հակահրթիռային գործողության ընթացքում ընկել են բեկորներ, սակայն մարդկային զոհեր կամ նյութական վնասներ չեն գրանցվել։

Նշվում է, որ ինժեներական ստորաբաժանումները զբաղվել են մնացորդների վնասազերծմամբ՝ համոզվելու համար, որ դրանցում պայթուցիկ նյութեր չեն մնացել։

Մյուս կողմից՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելի վաղ հայտարարել էր, որ թիրախավորել է Հորդանանի Ալ-Ազրաք ավիաբազան՝ երկրորդ գիշերն անընդմեջ արձակելով 12 բալիստիկ հրթիռ Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում