Իրան

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

Բահրեյնի դեմ հունիսի 11-ին իրանական հարձակման հետևանքով 11-ամյա աղջիկ է վիրավորվել, որին տեղում բուժօգնություն են ցուցաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բահրեյնի ներքին գործերի նախարարությունը։

«Բահրեյնի դեմ Իրանի ագրեսիայի հետևանքով 11-ամյա աղջիկը թեթև վնասվածքներ է ստացել և տեղում բժշկական օգնություն է ստացել։

Համադ և Մանամա քաղաքներում անօդաչու թռչող սարքերի որսալուց հետո ընկած բեկորների պատճառով մեքենաներ են հրդեհվել և տներ վնասվել: Քաղաքացիական պաշտպանությունը և շտապօգնության ազգային ծառայությունը ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Մերձավոր Արևելքում վերջին օրերին իրավիճակը կրկին թեժացել է։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին, իսկ պաշտոնական Թեհրանը սկսել է պատասխան հարվածներ հասցնել տարածաշրջանային երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում