Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել Իրանի կողմից ամերիկյան ռազմական ուղղաթիռի խոցմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թրամփը նշել է, որ նախորդ գիշեր Իրանը Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնող ամերիկյան բարձր տեխնոլոգիական AH-64 Apache մարտական ուղղաթիռ է խոցել։

«Մեր խիզախ զինված ուժերը հենց նոր տեղեկացրին ինձ, որ անցած գիշեր իրանցիները Հորմուզի նեղուցում պարեկություն իրականացնելու ընթացքում խոցել են մեր բարձր տեխնոլոգիական «Apache» ուղղաթիռներից մեկը։ Անձնակազմում եղել է երկու օդաչու, երկուսն էլ ողջ են և առողջ։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները պարտավոր է արձագանքել այս հարձակմանը»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը նաև շնորհակալություն է հայտնել զինվորականներին և ընդգծել, որ միջադեպը չի կարող անպատասխան մնալ։

 

 

Հայերեն العربية Русский