«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ

3 րոպեի ընթերցում

Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ Լիբանանի ուղղությամբ հարվածներին ի պատասխան Իրանի գրոհներն Իսրայելի վրա «բարոյական, քաղաքական և գործնական նվիրվածության» ուղերձ էին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։

Խմբավորումը կոչ է արել Լիբանանի կառավարությանն օգտվել առիթից և «շտկել հարաբերությունները Իրանի հետ»՝ ի շահ երկու երկրների։

Խմբավորումը նաև կոչ է արել Լիբանանի իշխանություններին օգտվել «Իրանի աջակցությունից՝ նպատակներին հասնելու համար»։ «Հեզբոլլահ»-ը նշել է, որ բանակցությունների արդյունքում կլինի «տարածաշրջանային հովանոց»։

«Հեզբոլլահ»-ի կոչը հնչել է այն բանից հետո, երբ Իրանը հուլիսի 7-ին և 8-ին հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին՝ ի պատասխան Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ իսրայելական հարձակումների, որոնց ընթացքում թիրախավորվել են շարժման օբյեկտները։ Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Իրանին, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են դադարեցնել փոխադարձ գրոհները։

Թեհրանը հայտարարել է, որ կդադարեցնի հարվածները, սակայն միաժամանակ զգուշացրել է, որ կրկին կհարձակվի Իսրայելի վրա, եթե վերջինս շարունակի իր հարձակումները Լիբանանում։ Իր հերթին, Իսրայելը խոստացել է շարունակել գործողությունները Լիբանանում և սպառնացել է ուժգին պատասխան հասցնել, եթե Իրանը կրկին հարձակվի։

Աշխարհ

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը պահանջել էր, որ Իրանը չմիջամտի իր երկրի գործերին։

«Սա ձեր երկիրը չէ, սա մեր երկիրն է, և ձեր պարտականությունը կամ գործը չէ միջամտել մեր երկրի գործերին», - CNN-ի հետ հարցազրույցում նշել էր նա։

Բեյրութի և Թեհրանի միջև հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ մարտի 2-ին «Հեզբոլլահ»-ը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա՝ ի պատասխան Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության։ Դրան հաջորդեցին Իսրայելի կողմից հարավային և արևելյան Լիբանանում և Բեյրութի արվարձաններում ինտենսիվ ավիահարվածներն ու ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին լայնածավալ ավերածությունների, հազարավոր մարդկանց մահվան և միլիոնից ավելի բնակիչների տեղահանման։

Հայերեն

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար