Աշխարհ

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Լիբանանի հարավային շրջաններում հունիսի 9-ին իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ հարավային Լիբանանի Սուր քաղաքի Կարմիր խաչի կենտրոնի մոտակայքում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 8 մարդ, որոնցից չորսը Կարմիր խաչի շտապօգնության աշխատակիցներ են։

Իսրայելական բանակը Լիբանանի հարավում գտնվող Սուր քաղաքի բնակիչներին տարհանման հրաման է տվել։

Լիբանանի առողջապահության նախարարությունը նաև տեղեկացրել է, որ ևս երկու զոհ և 10  վիրավոր է գրանցվել Սայիդա շրջանում։

Երկրի հարավային Նաբատիե շրջանի վրա հունիսի 8-ի առավոտյան Իսրայելի իրականացրած հարձակման հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 8-ը՝ վիրավորվել։

«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ Լիբանանի հարավում հրետանային արկերով թիրախավորել է իսրայելական բանակին պատկանող ռազմական տեխնիկան և զինվորների հավաքատեղին։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3637-ի, իսկ վիրավորներինը՝ 11 188-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում