Իրան

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ

Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդին ներկայացված բանաձևի նախագիծը, կարծես, նոր ագրեսիան արդարացնելու հերթական փորձն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտարարել է ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը։

Իսլամական Հանրապետության մշտական ​​​​ներկայացուցչությունը հայտնել է, որ ԱՄՆ-ն ձգտում է հասնել ԱԷՄԳ-ում սադրիչ բանաձևի ընդունման՝ մեղադրելով Իրանին չհամագործակցելու համար՝ չնայած հենց նրանց ագրեսիայի պատճառով է անհնար դարձել միջուկային օբյեկտներում պատճառված վնասի ստուգումը։

«Սա, կարծես թե, նոր ագրեսիան արդարացնելու հերթական փորձն է, ինչպես դա արդեն տեղի է ունեցել 2025 թ. հունիսին և նոյեմբերին», - ասվում է այն հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում