Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Թրամփը Նյու Յորքի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ հունիսի 8-ին Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռ է վթարի ենթարկվել՝ նշելով, որ օդաչուները լավ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։

«Օդաչուները լավ են… Մենք վաղը զեկույց կհրապարակենք, բայց օդաչուները լավ են», - ասել է նա։

Հունիսի 8-ի առավոտյան տեղեկություններ էին հաղորդվել, որ Հորմուզի նեղուցի մոտ անհայտ հանգամանքներում կործանվել է ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռը։

Իրանի պետական ​​լրատվամիջոցներն իրենց հերթին հաստատել են վթարի փաստը՝ առանց մանրամասներ հաղորդելու։

Հայերեն Русский