Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Թրամփը Նյու Յորքի միջազգային օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հաստատել է, որ հունիսի 8-ին Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան Apache հարձակողական ուղղաթիռ է վթարի ենթարկվել՝ նշելով, որ օդաչուները լավ են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
«Օդաչուները լավ են… Մենք վաղը զեկույց կհրապարակենք, բայց օդաչուները լավ են», - ասել է նա։
Հունիսի 8-ի առավոտյան տեղեկություններ էին հաղորդվել, որ Հորմուզի նեղուցի մոտ անհայտ հանգամանքներում կործանվել է ԱՄՆ բանակի Apache ուղղաթիռը։
Իրանի պետական լրատվամիջոցներն իրենց հերթին հաստատել են վթարի փաստը՝ առանց մանրամասներ հաղորդելու։
Կարդացեք հոդվածը` Русский