2026 թվականին «TRIPP» նախագծի շրջանակում գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի կարևորագույն իրադարձություններից է համարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով, որ 2026 թվականին արդեն գործնական փուլ կմտնի նաև «TRIPP» նախագիծը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստերում 2025 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ վարչապետը նշել է, որ 2025 թվականի կարևորագույն իրադարձությունը խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացն էր։

«2025 թվականի կարևորագույն իրադարձությունը, իհարկե, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում արձանագրված իրադարձությունն է, երբ մենք Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատեցինք՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագիրը և ընդունելով հռչակագիր, որը որպես վկա ստորագրեց նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ այժմ առաջնահերթությունը խաղաղության համաձայնագրի ինստիտուցիոնալացումն է։

«Մեր խնդիրը ներկայումս շատ պարզ է․ մենք առաջիկայում պատրաստվում ենք ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ կիրականացնենք»,-նշել է նա։

Փաշինյանն անդրադարձել է նաև «TRIPP» նախագծին՝ ընդգծելով, որ ավարտվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համապատասխան համաձայնագրի ստորագրումը, և առաջիկայում նախատեսվում է սկսել դրա վավերացման գործընթացը։

Նրա գնահատմամբ՝ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար և կարող է էապես փոխել երկրի դիրքը տարածաշրջանում։

«Սա իսկապես իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վերածվում է «Խաղաղության խաչմերուկ»-ի»,-ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը հավելել է, որ ծրագրի գործնական իրականացումը կմեկնարկի արդեն այս տարի։

«2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,-հայտարարել է նա։ 

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել