Արայիկ Հարությունյանը հերքում է պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են վերջին պահին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ  Արայիկ Հարությունյանը իրականությանը չհամապատասխանող է համարում պնդումները, թե ընտրակաշառքների գործով ձերբակալությունները սկսվել են հենց ընտրության կամ դրան նախորդող օրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արայիկ Հարությունյանը հունիսի 7-ին հրավիրված ասուլիսին, անդրադառնալով պնդմանը, թե իբր ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչները ձերբակալվում են ընտրություններից մեկ օր առաջ կամ հենց ընտրության օրը, նախ նշել է, որ ընտրակեղծարարները գործընթացը նախապատրաստում և կաշառքները բաժանում են վերջին օրերին ու ժամերին։

«Դուք լսել եք տասնյակ ձայնագրություններ, որոնք ձերբակալությունների և կալանքների հիմք են հանդիսացել։ Այս պահի դրությամբ 200 ձերբակալված անձ կա։ Այսինքն՝ այս թվերը, եթե իրար կողքի ենք դնում, վկայում են այն մասին, որ ձեր պնդումը, թե մենք այս ամենը թողել ենք վերջին պահին և իրավապահները վերջին պահին են գործում, իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Հարությունյանը։

Նրա խոսքով՝  նման պնդումներ անում են նաև քաղաքական ընդդիմախոսները, որովհետև ակնհայտ է, հաշվի առնելով այն մթնոլորտն ու սոցիոլոգիական հարցումները, որոնք առկա են, վկայում են,  որ նրանք նախանձելի վիճակում չեն, իսկ  դրանով փորձելու են իրենց պարտության հիմքերը գտնել։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Արուսյակ Ջուլհակյանն էլ հավելել է, որ արվելու է ամեն ինչ՝ թույլ չտալու վերադարձը ընտրակաշառքի նախկին արատավոր բարքերին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր  Վահագն Ալեքսանյանի գնահատմամբ էլ՝ իրավապահների կողմից աննախադեպ ծավալի աշխատանք  է տարվել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերը բացահայտելու ուղղությամբ։

Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզչության ամբողջ ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հայտնում էր ընտրակաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտման մասին, հաղորդվել էր բազմաթիվ ձերբակալությունների և կալանավորումների մասին։ Ընտրություններին նախորդող օրվա և ընտրությունների օրվա ընթացքում ևս Հակակոռուպցիոն կոմիտեն բազմաթիվ նման դեպքեր բացահայտելու մասին է հաղորդել։

Հայաստանում հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ Ժամը 08։00-ից մեկնարկել է քվեարկությունը, որը կշարունակվի մինչև 20։00-ն։ Քվեարկության համար Հայաստանի ամբողջ տարածքում ձևավորվել է 2005 ընտրատեղամաս։ Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 71 լրատվամիջոց, դիտորդական առաքելություն կիրականացնեն 13 տեղական, 8 միջազգային կազմակերպություններ։

 

Հայերեն

Հակապետական մարդիկ են, որոնք ընդամենը ուզում են իրենց թալանածը ծածկել. Փաշինյանը՝ ընդդիմության համախմբման մասին

Արաքսի սահմանապահ գոտիներում բացահայտվել են բնապահպանական իրավախախտումներ. ԲԸՏՄ

ՀՀ ՔԿ ներկայացուցիչները Չինաստանում մասնակցել են անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի դասընթացին

Օտարման են ներկայացվում Շիրակի մարզի Անի համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքեր

Ռուսական դիզելով բեռնված լցանավերի երթուղու փոփոխությունը կապված չէ ԱՄՆ ընտրությունների արդյունքների հետ. Պեսկով

NEXT Address-ը Բաթումիում․ ինչո՞ւ է NEXT Property-ի առաջատար նախագիծը գրավում հայ ներդրողների ուշադրությունը

Քննարկվել են Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ ճանապարհի և Քաջարանի թունելի կառուցման ծրագրերը

Ամերիկյան կողմը Թրամփի հանձնարարությամբ աշխատում է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ. Քուշներ

FlyOne Armenia-ն մեկնարկում է Երևան–Բեռլին նոր ուղիղ չվերթները

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին