Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

2 րոպեի ընթերցում

Վրաստանի ներկայիս ղեկավարությունը հասկանում է երկրի՝ Եվրամիությանը միանալու բացասական հետևանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Վրաստանի ներկայիս ղեկավարությունը պրագմատիկ է. նրանք վերահաստատում են իրենց ուղին դեպի Եվրամիություն, բայց գիտակցում են, որ այդ դեպքում ստիպված կլինեն դադարել լինել երկիր, որը հայտնի է իր արտադրանքով», - ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում պարբերականի հետ զրույցում։

Լավրովը նաև հավելել է, որ «ցանկացած գյուղատնտեսական երկիր, որն ընդլայնման երկրորդ կամ երրորդ ալիքի ընթացքում միացել է ԵՄ-ին, կորցրել է իր գյուղատնտեսությունը, քանի որ ԵՄ-ն ունի «տերեր», որոնք ունեն իրենց սեփական գյուղատնտեսությունը, իրենց սեփական ֆերմերները և իրենց սեփական շահերը»։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Վրաստանի առևտրի 70%-ը ներկայում իրականացվում է Ռուսաստանի և ԱՊՀ այլ երկրների հետ, զգալի մասնաբաժիններով նաև Չինաստանի և այլ երկրների հետ։

«Այս ամենը լրջորեն հարցականի տակ կհայտնվի, եթե Վրաստանը միանա Եվրամիությանն՝ իմանալով, թե Բրյուսելն ինչ պահանջներ է առաջադրում նորեկներին։ Էլ չենք խոսում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պահանջի, Եվրահանձնաժողովի բոլոր արտաքին քաղաքականության գործողությունները ճանաչելու պահանջի և այլնի մասին»,- ասել է նա։

Բացի այդ, Լավրովը նշել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև «հարաբերություններն, ընդհանուր առմամբ, պահպանվում են կանոնավոր հիմունքներով», իսկ ռուս զբոսաշրջիկները սիրում են այցելել Վրաստան և «վայելել վրացական բնությունն ու վրացական հյուրընկալությունը»։

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին