Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

1 րոպեի ընթերցում

Կառավարության վերաբաշխման միջոցով շուրջ 7,12 միլիարդ դրամ կուղղվի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներին, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանն ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26,2 կիլոմետր, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4,4 կմ, հանրապետական՝ 0,2 կմ և մարզային-տեղական՝ 21,6 կմ։

Հայերեն Русский