ԱՄԷ-ն Պարսից ծոցի երկրներին միասնության կոչ է արել իրանական հարվածների ֆոնին

1 րոպեի ընթերցում

ԱՄԷ ղեկավարությունը կոչ է արել Պարսից ծոցի արաբական պետություններին (Բահրեյն, Կատար, Քուվեյթ, ԱՄԷ, Օման, Սաուդյան Արաբիա) կոշտ և միասնական դիրքորոշում ունենալ Բահրեյնի և Քուվեյթի օբյեկտների վրա իրանական գրոհներից հետո անվտանգության ոլորտում ստեղծված իրադրության վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄԷ նախագահի խորհրդականը:

«Պարսից ծոցի պետությունները պետք է վճռական, միասնական և միահամուռ դիրքորոշում ունենան։ Անընդունելի է Պարսից ծոցի որևէ պետության միայնակ թողնել գրոհների դեպքում», - X սոցիալական ցանցում գրել է ԱՄԷ նախագահի խորհրդական Անվար Գարգաշը։

Նա նշել է, որ «ագրեսիան չի թիրախավորում որևէ կոնկրետ երկրի», այլ Պարսից ծոցի բոլոր պետություններին։

Հունիսի 3-ի գիշերը իրանցի և ամերիկացի զինվորականները փոխադարձ հարվածներ են հասցրել։ Մասնավորապես, Իրանը հրթիռներ է արձակել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող օբյեկտների ուղղությամբ, սակայն ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության (CENTCOM) պնդմամբ՝ դրանք չեն հասել իրենց թիրախներին։

Միևնույն ժամանակ, Քուվեյթը հայտնել է հարվածների հետևանքով 1 զոհի և վիրավորների մասին։

Իրան

Իրանական հարձակումից Քուվեյթում մեկ մարդ է զոհվել

Հայերեն Русский

Երևանում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք

Երևանի ավագանին Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհեց

Ալեն Սիմոնյանն ու «Save Armenia»-ի ներկայացուցիչներն անդրադարձել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը

Ղարաբաղից տեղահանված ավելի քան 45 հազար անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն. ՆԳ փոխնախարար

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր

Իրականությո՞ւն, թե՞ խեղաթյուրված ճշմարտություն. «Գոյ» թատրոնը «Խելագարը» ներկայացմամբ ազդարարեց վերադարձը

Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվան միացել է Հայաստանի 170 բնակավայր

Զոլաքարում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Կատարի էմիրը հայտարարել է, որ Իսրայելի գործողությունները Գազայում հավասարազոր են «ցեղասպանության»

Ղարաբաղից տեղահանվածների աշխատանքի, բնակապահովմանն առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում