Եվրոպա

Մադյարը Հունգարիան առաջարկել է որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր

1 րոպեի ընթերցում

Մադյարը Հունգարիան առաջարկել է որպես Ուկրաինայի հարցով բանակցությունների վայր

Հունգարիան պատրաստ է դիվանագիտական ​​ներդրում ունենալ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում և կարող է դառնալ վայր բանակցությունների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի հետ հարցազրույցում։

«Մենք կարող ենք դիվանագիտական ​​և մարդասիրական օգնություն ցուցաբերել, և Հունգարիան կարող է նաև ծառայել  բանակցությունների վայր», - ասել է նա։

Անդրադառնալով Կիևի համար անվտանգության երաշխիքներին՝ Մադյարը նշել է, որ դրանք կարող է տրամադրել միայն միջազգային հանրությունը։

«Հունգարիան այդտեղ չի կարող վճռորոշ դեր խաղալ. դա մեծ տերությունների առանձնաշնորհն է», - կարծում է նա:

Հունիսի 2-ին Մադյարը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ և նրան ասել, որ պատրաստ է հաջորդ շաբաթ հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում