ԱՄՆ-ն հայտարարել է Թրամփի օրոք ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի արտաքսման մասին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ իշխանությունները երկրից արտաքսել են ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի՝ 2025 թ. հունվարին Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Breitbart News լրատվական հարթակի հետ հարցազրույցում ասել է Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) ղեկավարի պաշտոնակատար Դևիդ Վենտուրելլան։

«2025 թ. հունվարի 20-ից ի վեր Ներքին անվտանգության նախարարությունը Միացյալ Նահանգներից արտաքսել է ավելի քան 900 000 անօրինական ներգաղթյալի։ Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) քննարկում է արտաքսումների թիվն ավելացնելու բոլոր հնարավոր միջոցները», - ասել է նա։

Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մինչև իր իշխանության գալն անօրինական ճանապարհով երկիր է մուտք գործել մոտ 25 միլիոն մարդ։ Սպիտակ տան ղեկավարը նաև բազմիցս արտահայտվել է ներգաղթային քաղաքականության խստացման օգտին և խոստացել է իրականացնել անօրինական ներգաղթյալների արտաքսման՝ ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ գործողությունը:

Հայերեն Русский

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ

Լեհաստանն Ուկրաինային կտրամադրի 50 միլիոն եվրոյի ռազմական օգնություն

Կառավարությունն առաջարկում է ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչել

Կաշառքի գործով ձերբակալվել է 8 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետը

Հյուսիսային Կորեան ուրանի հարստացման նոր օբյեկտ է կառուցել. ԱԷՄԳ

Հայաստանն ու Լեհաստանը պատրաստվում են խորացնել տնտեսական կապերը. գործարար համաժողով՝ Երևանում