Լիբանանում իսրայելական հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

3 րոպեի ընթերցում

Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանի Ջաբալ Ամել հիվանդանոցի հարակից շենքերին ավիահարվածների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է չորս, վիրավորել՝ 50  մարդ, զգալի վնասներ են կրել հիվանդանոցի բաժանմունքները, ավտոկայանատեղին և հարակից շինությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Լիբանանի հարավային Նաբատիե շրջանում զոհվել է 4 մարդ։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև ավիահարված են հասցրել Կֆարսիր քաղաքում գտնվող Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին՝ ոչնչացնելով այն։ Կենտրոնի անձնակազմը մի քանի օր առաջ տարհանվել էր։

Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ Նաբատիե շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու զինվոր է վիրավորվել։

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ զինվորականները հետաքննում են Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ուղղությամբ վերջին օրերին «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Ըստ տեղեկությունների՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան, երբ սպանվել է շտաբի սերժանտ Մայքլ Տյուկինը, իսկ երկրորդը՝ կիրակի գիշերը, երբ սպանվել է շտաբի սերժանտ Ադամ Ցարֆատին։

Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ են ստացվում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել փոխադարձ գրոհները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր, որ Լիբանանի հարավում գործողությունները կշարունակվեն, ինչպես պլանավորված էր։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3433-ի, իսկ վիրավորներինը՝ 10395-ի։

Միացյալ Նահանգներ

Թրամփը հայտնել է, որ Նեթանյահուի հետ զրույցից հետո Բեյրութ շարժվող իսրայելական զորքերը հետ են շրջվել

Հայերեն

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք