Սաուդյան Արաբիան դատապարտել է Քուվեյթի դեմ իրանական հարձակումները

2 րոպեի ընթերցում

Սաուդյան Արաբիան խստորեն դատապարտել է Քուվեյթի դեմ Իրանի հարձակումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարությունը կտրականապես մերժել է հարձակումը, որն, ըստ նրա, խախտում է Քուվեյթի ինքնիշխանությունը, միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը։

«Նման խախտումները խաթարում են տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու նպատակով միջազգային ջանքերը։ Թագավորությունը նաև հայտնում է իր համերաշխությունը եղբայրական Քուվեյթի պետությանը, նրա կառավարությանն ու ժողովրդին և վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Քուվեյթի կողմից ձեռնարկված բոլոր միջոցառումներին, որոնք ուղղված են իր ինքնիշխանությունը, անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև իր ժողովրդի բարեկեցությունը պաշտպանելուն», - ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Քուվեյթը, որի տարածքում է գտնվում ամերիկյան խոշոր ռազմաբազաներից մեկը, հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը չեզոքացրել է երկրի օդային տարածք մտած անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ:

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն, իր հերթին հայտնել էր, որ թիրախավորել են ամերիկյան ռազմաբազաներ՝ ի պատասխան ԱՄՆ զինված ուժերի կողմից իրանական հրամանատարական կետերին հասցրած հարվածների։

Հայերեն English

Սեուտայում իսպանացի զինվորականների մոտ քոսի բռնկում է գրանցվել

«Ուժեղ Հայաստան» խմբակցությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը

Մոլդովայի նախագահը բարձր է գնահատել երկրի անկախության 35 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը․ Moldpres

Բուլղարիայի հնագիտական համալիրում թագավորական կնիք է հայտնաբերվել․ BTA

Թալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները

Թեհրանն արձագանքել է Թրամփի հրապարակմանը, որում Հորմուզի նեղուցը ներկայացված է որպես ԱՄՆ նոր տարածք

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-18/08/26

Ասիական ինդեքսները նվազել են - 18/08/26

Սեուտայում ավելի քան 2100 միգրանտ երեխա են հայտնաբերել

2026 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ ստացվել է 1375 հաղորդում