«Համաս»-ը Եգիպտոսում կմասնակցի Գազայի հարցով հանդիպմանը. AFP

2 րոպեի ընթերցում

Արմատական «Համաս» շարժման պատվիրակությունը հունիսի 3-ին Եգիպտոսում կհանդիպի միջնորդների հետ՝ քննարկելու Գազայի փխրուն հրադադարի առաջխաղացման ուղիները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել են պաղեստինյան իսլամիստական ​​շարժման պաշտոնյաները AFP լրատվական գործակալությանը։

 «Եգիպտոսը հրավիրել է «Համաս»-ին մասնակցելու միջնորդների հետ չորեքշաբթի օրվա բանակցություններին... Դրանցում ներգրավված կլինեն նաև կատարցի և թուրք պաշտոնյաներ», - ասել է «Համաս»-ի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ։

«Միջնորդները ներկայացրել են գաղափարներ՝ նոր, վերանայված առաջարկ մշակելու համար, որը ընդունելի կլինի և՛ «Համաս»-ի, և՛ Իսրայելի համար», - հավելել է պաշտոնյան։

«Համաս»-ը և Իսրայելի զինվորականները միմյանց մեղադրել են հոկտեմբերից ուժի մեջ մտած հրադադարը խախտելու մեջ։

Հրադադարի երկրորդ փուլին անցումը, որի ընթացքում «Համաս»-ը պետք է զինաթափվեր, իսկ իսրայելական բանակն աստիճանական դուրս բերվեր, ամիսներ շարունակ կանգ է առել։

Պաշտոնյան ասել է, որ «Համաս»-ի պատվիրակությունը՝ գլխավոր բանակցող Խալիլ ալ-Հայյայի գլխավորությամբ, ինչպես նաև այլ պաղեստինյան խմբավորումների ներկայացուցիչներ, կժամանեն Կահիրե հունիսի 2-ից սկսած՝ Միջերկրածովյան Էլ-Ալամեյն քաղաքում կայանալիք բանակցությունների համար։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կարևորել է գործընկերների հետ համագործակցությունը հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու հարցում

38 երկրի միջուկային անվտանգության կարգավորիչները զգուշացրել են Ուկրաինայում միջուկային վթարի աճող վտանգի մասին

Բուլղարիայում ԱՄՆ դեսպանատունը Եվրոպայում գտնվող ամերիկացիներին զգոնության կոչ է արել տոներին ընդառաջ

ՌԴ-ում պահնորդները պատահմամբ կանչել են Ռոսգվարդիային և հայտնվել ոստիկանությունում․ նրանց մոտ թմրանյութ է հայտնաբերվել

Դավիթ Թադևոսյանը MITRE-ում քննարկել է Հայաստանի պաշտպանական նորարարությունների զարգացման հնարավորությունները

Հունգարիան դիտարկվում է հայկական բիզնեսների համար Եվրոպա տանող դարպաս․ «Հայ-հունգարական գործարար խորհուրդ»-ը սկսեց աշխատանքները

Տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկումը կարող է տնտեսական օգուտներ ապահովել բոլոր երկրների համար․ Միրզոյան

Թրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցում

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Իրանում է

Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն