Մակրոնը հայտարարել է Ռուսաստանից ուղևորվող լցանավի կալանման մասին

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի ռազմածովային ուժերը Մեծ Բրիտանիայի և մյուս գործընկերների աջակցությամբ Ատլանտյան օվկիանոսում կալանել են Ռուսաստանից ուղևորվող լցանավը, որը գտնվում է պատժամիջոցների ներքո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Երեկ առավոտյան Ֆրանսիայի ռազմածովային ուժերը կալանել են Ռուսաստանից ուղևորվող Tagor հերթական նավթատար լցանավը, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների տակ: Գործողությունն իրականացվել է Ատլանտյան օվկիանոսում՝ միջազգային ջրերում, մի շարք գործընկերների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի աջակցությամբ՝ ծովային իրավունքի խիստ պահպանմամբ», - գրել է Ֆրանսիայի ղեկավարը X-ում:

Նա անընդունելի է համարել նավերի կողմից միջազգային պատժամիջոցների շրջանցումը, ինչպես նաև «ավելի քան 4 տարի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի մղած պատերազմի ֆինանսավորումը»։

«Այս նավերը, որոնք չեն պահպանում ծովային նավարկության ամենահիմնական կանոնները, նաև սպառնալիք են ներկայացնում շրջակա միջավայրի և բոլորի անվտանգության համար»,- գրել է Ֆրանսիայի նախագահը։

Հայերեն Русский

Ճարտարապետության համաշխարհային օրվա առթիվ Քաղաքաշինության կոմիտեն պարգևատրել է հայ ճարտարապետներին

Ֆիզիկայի բնագավառում 2026 թ. Նոբելյան մրցանակը շնորհվել է Ֆրենսիս Հալզենին

Ռուբինյանը հերքել է ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ կողմնապահություն ցուցաբերելու մասին պնդումները

ՀԾԿՀ-ում քննարկվել են արհեստական բանականության տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարմանն առնչվող հարցեր

Լիտվայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի տեղակայման արգելքից հրաժարվելու օգտին

Իսրայելի զինվորականները կբարձրացնեն ​​մարտական պատրաստության մակարդակը ՀԱՄԱՍ-ի գրոհի երրորդ տարելիցին ընդառաջ

ԱԺ նիստ.06/10/2026

Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղի դեպքերի 4-րդ փուլում հայտնաբերման ցուցանիշը նվազել է

ՀՀ ՊԵԿ նախագահը ՄԹ դեսպանի և Համաշխարհային բանկի առաքելության ներկայացուցիչների հետ քննարկել է հարկային և մաքսային վարչարարության վերափոխման առաջնահերթությունը

Քվեբեկի խորհրդարանի ընտրություններում հաղթել են Կանադայից նահանգի անջատման կողմնակիցները